ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ի իր նիստում փոփոխություններ կատարեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում, որով բարելավվում են առաջարկվող պայմանները: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարը նշեց, որ եթե գործող կարգավորումներով այս ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույք էր սահմանվում 10,5-11 տոկոսը, ապա հիմա այդ ցուցանիշը նվազում է 9,5 տոկոս, որից Երևանում պետությունը սուբսիդավորում է երկու տոկոսը, իսկ մարզերում՝ 4 տոկոսը: Ստացվում է, որ Երևանում վարկավորման տոկոսադրույքը նվազում է մինչև 7,5, իսկ մարզերում՝ 5,5 տոկոսի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը