12 09 2018

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության մասին

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության մասին

ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ԱԱԾ-ն այս պահին չեն ցանկանում տեղեկություն տրամադրել վարչապետ  Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաներին և իրենց թիկնազորին զինաթափելու վերաբերյալ հանձնարարության ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին ասացին, որ վարչապետի հանձնարարության կատարման ընթացքի մասին կզեկուցվի անձամբ իրեն:

«Եթե այդ մասով ինչ-որ տեղեկություն ունենանք` պաշտոնապես կհայտնենք»,- ասացին ոստիկանության լրատվական բաժնից:

Իսկ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ ներկա պահին այդ մասով մամուլին փոխանցելու տեղեկատվություն չունեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ