Ամուլսարում Ապոլլո թիթեռ չի բնադրվում: Բնապահպանության նախարարության կազմակերպած այցի ընթացքում հաստատել է Հայաստանի Կարմիր գրքի թիթեռների բաժնի հեղինակ, հայտնի գիտնական Ալեքսանդր Դանչենկոն: Այս մասին հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը և ներկայացնում է այցի տեսագրությունը:
Այցին մասնակցել է նաև առաջին տեսչական այցի ընթացքում թիթեռին տեսած կենդանաբան Վասիլ Անանյանը:
Ի դեպ, փաստը վաղուց հաստատել են Լիդիանի՝ Ամուլսարում տարիներ տևած բնապահպանական ուսումնասիրությունները:
Հիշեցնենք՝ թեմային անդրադարձել է նաև բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը