Աբխազիայում ավտովթարի հետևանքով մահացել է երկրի վարչապետ Գենադի Գագուլիան, գրում է Интерфакс-ը։
Գործակալության տեղեկություններով՝ ավտոշարասյունը, որում եղել է Աբխազիայի կառավարության ղեկավարը, վերադառնում էր Սիրիայից, որտեղ վարչապետը մեկնել էր պետական այցով։ Գագուլիային տեղափոխող մեքենան բախվել է հանդիպակաց գոտուց ընթացող մեկ այլ ավտոմեքենայի։ Ղեկին Աբխազիայի երիտասարդ քաղաքացի է եղել։
Gazeta.ru-ն հաղորդում է, որ երկրի գլխավոր դատախազության տեղեկություններով՝ դժբախտ պատահարի մեղավորը՝ մյուս մեքենայի վարորդը, թմրանյութի ազդեցության տակ է եղել: Կասկածյալի արյան անալիզի արդյունքներով նրա օրգանիզմում թմրանյութ է եղել:
Գենադի Գագուլիան Աբխազիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 1995-1997 և 2002-2003 թվականներին։ 2004 թվականից նա ղեկավարում էր երկրի նախագահի քարտուղարությունը։ 2004 թվականից մինչև վարչապետ նշանակվելը հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը