Սև ծովում փոթորիկը կաթվածահար է արել Վրաստանի ամենամեծ նավահանգստի՝ Բաթումիի աշխատանքը, որը շաբաթ ժամը 17:05-ին դադարեցրել է նավերի ընդունման և մեկնման գործընթացները, գրում է Интерфакс գործակալությունը։
Ինչպես գործակալությանը հայտնել են նավահանգստի հերթապահ ծառայությունից, փոթորիկի ուժը գնահատվում է ավելի քան հինգ բալ, ինչի պատճառով չեն իրականացվում նավերի ո՛չ ընդունումներ, ո՛չ մեկնումներ։
«Այս պահին մեկնելու են սպասում հինգ նավեր, նավահանգստից դուրս են եկել երկու նավեր, որոնք այժմ բաց ծովում են»,- նշել է նավահանգստի հերթապահը։ Նրա խոսքով՝ ենթադրվում է, որ փոթորիկի նախազգուշացումը կարող է չեղարկվել կիրակի կեսօրին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը