Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր նստավայրի տարածքում գտնվող հողամասից կարտոֆիլ և ձմերուկ է հավաքել։ Նախագահը բերքահավաքին ժամանակ է տրամադրել աշխատանքից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են Բելառուսի համար մեկ հողամասում բերք հավաքում, գրում է բելառուսական Sputnik-ը։
Բելառուսի նախագահն այս տարի ավելի քիչ կարտոֆիլ է ցանել, քան նախորդ տարի՝ ընդամենը մեկուկես հեկտար։ Հողամասում երեք տեսակի կարտոֆիլ է աճեցվել։
Ինչպես հաղորդվում է, չնայած չոր ամռանը՝ նախագահական հողամասում 60 տոննա կարտոֆիլ են հավաքել, որի մի մասը նախագահն ավանդաբար կհատկացնի մանկատներին և ծերանոցներին։ Իսկ ձմերուկի բերքը կազմել է 42 տոննա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը