06 09 2018

ՌԴ-ում Աշխատավոր Հայաստան անունով բնակավայր կա

ՌԴ-ում Աշխատավոր Հայաստան անունով բնակավայր կա

ՌԴ Կրասնոդարի երկրամասում, որտեղ երկրում հայկական ամենամեծ համայնքներից մեկն է բնակվում, Աշխատավոր Հայաստան անունով փոքր բնակավայր կա, գրում է Rusarminfo.ru-ն։

Ինչպես հաղորդվում է, այն 18-րդ դարում Զապորոժյեի կազակների հիմնած Ստարոդերևյանկովսկոյե բնակավայրի կազմում է: Բուն Աշխատավոր Հայաստանի պատմության վերաբերյալ շատ բան հայտնի չէ:  Միայն նշվում է, որ այն իր յուրօրինակ անվանումը ստացել է ԽՍՀՄ տարիներին՝ ի նշան Խորհրդային Հայաստանի հետ համերաշխության:

Այսօր Աշխատավոր Հայաստանը ՌԴ-ի ամենաքիչ բնակեցված բնակավայրերից է։ 2010թ. մարդահամարի տվյալներով՝  Աշխատավոր Հայաստանն ունի 124 բնակիչ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ