06 09 2018

Ինչպե՞ս ճիշտ լուսաբանել․ ռազմական լրագրողներն այժմ ուղեցույց ունեն

Ինչպե՞ս ճիշտ լուսաբանել․ ռազմական լրագրողներն այժմ ուղեցույց ունեն

Ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար ՀՀ պաշտպանության նախարարությունը տարիներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո հրապարակել է «Ռազմական լրագրություն» վերնագրով ուսումնամեթոդական ձեռնարկ, որում տեղ են գտել գործնական հակիրճ մտքեր և բացատրություններ այն մասին, թե մարտական գործողությունների ժամանակ աշխատող լրագրողը ինչպես պետք է լուսաբանի անվտանգության թեմաները, ինչպես աշխատի զինված ուժերի լրատվության և բանակի ներքին կյանքին առնչվող թեմաների հետ։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ձեռնարկում զետեղված նյութերը բազմիցս անցել են լրագրողական հանրույթի քննությունը, ուսումնասիրվել և համեմատվել են համաշխարհային փորձի հետ։ Ռազմական լրագրության կանոնների պահպանումն ու նոր մարտահրավերներին տիրապետելը առարկայական նշանակություն ունեն Հայաստանի համար, նկատում է Ա. Հովհաննիսյանը։

«Ակնհայտ է, որ հայկական լրագրությունը ռազմական թեմաների լուսաբանման առումով այսօր ավելի գրագետ ու պատրաստված է։ Դա ցույց տվեց նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Սակայն նույն պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք որոշակի թերություններ, որոնք հարկավոր է վերացնել՝ շարունակելով այս ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այդ աշխատանքներն ավելի համակարգելու, մասնագիտական մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև անվտանգությունն ապահովելու նպատակով պատրաստել ենք ռազմական լրագրության այս ուղեցույց-ձեռնարկը, որը կարող է դառնալ լրագրողի սեղանի գիրքը և ուսումնական գրականություն՝ դասընթացների համար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ձեռնարկն իդեալական և վերջնական արտադրանք չէ, ինչը ենթադրում է, որ մշտական թարմացումներ և լրացումներ են կատարվելու։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ