03 09 2018

ԴԱՀԿ-ն ուժեղացնում է հսկողությունը

ԴԱՀԿ-ն ուժեղացնում է հսկողությունը

Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության տեսչական և վերլուծական բաժնի աշխատակիցների հետ:

Այս մասին տեղեկանում ենք ԴԱՀԿ ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է Տեսչական և վերլուծական բաժնի կողմից ուսումնասիրված կատարողական վարույթների, Ծառայության տարբեր բաժիններում իրականացված տեսչական ստուգումների և կատարված ծառայողական քննությունների արդյունքներին: Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ բաժնի աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի Ծառայության բնականոն գործունեության սահուն ընթացքն ապահովելու տեսանկյունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաժնի գործառույթներից է  նաև քաղաքացիների դիմումներին, գրություններին ու դիմում-բողոքներին պատասխանելը՝ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է բաժնի աշխատակիցներին այսուհետ փոխել գրություններին պատասխանելու ընթացակարգն ու յուրաքանչյուր քաղաքացու դիմումին առավել հանգամանալից, պարզ, միաժամանակ նաև օրենքի սահմաններում սպառիչ պատասխաններ տալ:

Գլխավոր հարկադիր կատարողը Տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Բալյանին հանձնարարել է բաժնի գործառույթներն իրականացնելիս ուժեղացնել նաև հսկողությունն իրականացվող ծառայողական քննությունների նկատմամբ՝ միևնույն ժամանակ ապահովելով օբյեկտիվ, հանգամանալից և թիրախային վերլուծություն իրականացվող յուրաքանչյուր տեսչական ստուգման դեպքում:

Հակոբ Հակոբյանը նշել է, որ բաժնի գործունեության արդյունավետությունից է կախված նաև կարգապահական խախտումներ ծնող պատճառների և դրանց նպաստող պայմանների հնարավորինս արագ բացահայտումը՝ հետագայում խախտման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ