30 08 2018

Երևանի օրվա տոնակատարությունները հետաձգվում են

Երևանի օրվա տոնակատարությունները հետաձգվում են

Երևանի 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները տեղի կունենան ոչ թե սեպտեմբերի 29-30-ին, այլ հոկտեմբերի 20-21-ին: Համապատասխան որոշում կայացրեց կառավարությունն օգոստոսի 30-ի նիստի ժամանակ:

Համաձայն կառավարության, քանի որ տոնական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են գալու բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից, Երևանի քույր քաղաքներից, Սփյուռքի հայրենակիցներ, միջոցառումները նախատեսվում է անցկացնել երկու օր:

Հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում կկայանա Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը: Կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման համար մշակվող միջոցառումներին ներգրավված է նաև Երևանի քաղաքապետարանը, որը միաժամանակ հանդիսանալու է միջոցառումների համակատարող: Հաշվի առնելով միջոցառումների ծավալն ու պատշաճ անցկացնելու անհրաժեշտությունը, կառավարությունը տեղափոխում է Երևանի օրվա միջոցառումները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ