27 08 2018

Մեկ շաբաթում գրանցվել է 291 արտակարգ դեպք․ կա 4 զոհ, 9 փրկված

Մեկ շաբաթում գրանցվել է 291 արտակարգ դեպք․ կա 4 զոհ, 9 փրկված

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 517 դեպք, որից 291-ը՝ արտակարգ:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 173 կենցաղային կանչ, 201 հրդեհ, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 97 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 2 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 30 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 6 դեպք, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

«ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները»,-ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ