27 08 2018

Դեն Բիլզերյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Դեն Բիլզերյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել

«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը Հայաստանի քաղաքացիություն են ստացել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Մնացական Բիչախչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է լուսանկար, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս»:

Հիշեցնենք, որ Բիզլերյան եղբայրները Հայաստան են ժամանել օգոստոսի 27-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ