27 08 2018

«Instagram-ի հայ արքան» Հայաստանում է

«Instagram-ի հայ արքան» Հայաստանում է

«Instagram-ի արքա», միլիոնատեր և սկանդալային ամերիկահայ Դեն Բիլզերյանը ժամանել է Հայաստան: Այս մասին նա հաղորդել էր թվիթերյան իր էջում։ Հայ միլիոնատերը Հայաստանում մի քանի օր կանցկացնի։

«Մեկնում եմ Հայաստան, հետո՝ Թաիլանդ», - գրել էր Բիլզերյանը։

Նշենք, որ Դեն Բիլզերյանն ինքն իրեն անվանում է «պոկերի Բիլ Գեյթս», նա 50 մլն դոլար է վաստակել՝ պոկեր խաղալով: Ամենախոշոր շահումը կազմել է 10,8 մլն դոլար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ