22 08 2018

Դադարել են Տարոն Մարգարյանի պաշտոնական լիազորությունները, բայց ոչ մեր հարաբերությունները. Կամո Արեյան

Դադարել են Տարոն Մարգարյանի պաշտոնական լիազորությունները, բայց ոչ մեր հարաբերությունները. Կամո Արեյան

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետարանում շարունակվում են նորմալ, բնականոն աշխատանքները: Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:

Նա նշեց՝ Տարոն Մարգարյանի հետ շարունակում է ունենալ բավականին լավ, մարդկային հարաբերություններ:

«Տարոն Մարգարյանին հրաժարականից հետո հանդիպել եմ, մեր մարդկային հարաբերությունները չեն սառել, պարզապես դադարել են իր պաշտոնական լիազորությունները, բայց ոչ մեր հարաբերությունները», - ասաց Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը:

Նա չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ առաջիկա ընտրությունների կամ դրանց առաջադրված թեկնածուների մասին՝ նշելով, ր իր տեսալակնը իր գաղտիքն է:

Կամո Արեյանը անդրադարձավ նաև «Սանիթեքի» գործունեությանը՝ նշելով, որ որպես քաղաքապետի պաշտոնակատար, ընթացակարգով բոլոր քայլերը ձեռնարկել է, տույժի է ենթարկել «Սանիթեք» ընկերությանը:

«Այս պայմանագիրը լավագույն պայմանագրերից մեկն է եղել՝ որպես իրավական փաստաթուղթ, այլ բան է, որ կատարող օպերատորը թերանում է: Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, բայց թերանում է «Սանիթեքը»: Անցյալ տարի էլ նման դեպք եղավ: Խնդիրը «Սանիթեքի» ներքին խնդիրն է, նա՝ որպես օպերատոր, պարտավոր է կատարել իր պարտականությունները, և մենք մինչև վերջ պահանջելու ենք, որ կատարի դրանք»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ