21 08 2018

Պորտուգալիայի խոշորագույն համալսարաններից մեկում հայերեն կսովորեն

Պորտուգալիայի խոշորագույն համալսարաններից մեկում հայերեն կսովորեն

Լիսաբոնի համալսարանում հայոց լեզվի դասընթացների հավաքագրում է հայտարարվել։ Դասերը կսկսվեն 2018 թվականի սեպտեմբերից և կանցկացվեն «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, գրում է Rusarminfo.ru-ն։

«Մենք պարզապես չենք առաջարկում ևս մեկ լեզու ուսումնասիրել մեր ֆակուլտետում։ Հայերենի հանդեպ մեր հետաքրքրությունը կապված է հնագույն և շատ կարևոր մշակույթին առնչվելու հնարավորության հետ»,- նոր դասընթացների մասին ասել է Լիսաբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Միգել Թամենը։

Պորտուգալացի ուսանողների համար նոր լեզուն կդասավանդի «Պորտուգալիա-Հայաստան ընկերության միության» անդամ Լիա Խաչիկյանը, ով Հայաստանից Պորտուգալիա է տեղափոխվել 2014 թվականին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ