Oգոստոսի 4-ին Մոսկվայի մետրոյի «Դոբրինինսկայա» կայարանի մոտ Միջին Ասիայից եկած միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, փոխանցում է Известия-ն: Ականատեսներից մեկը հայտնել է, որ ծեծկռտուքին մասնակցել են նվազագույնը 40 մարդ, մեծամասնությունը՝ տաքսու վարորդներ։
Ականատեսների խոսքով՝ առնվազն 2 մարդ է տուժել, որոնցից մեկը ինքնուրույն չի կարողացել լքել դեպքի վայրը, նրան տարհանել են անցորդները: Դեպքի վայրում եղած մարդիկ նաև չեն հայտնել ոստիկանության աշխատակիցների միջամտության մասին, ովքեր կարող էին կանխել անկարգությունները։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ տղամարդիկ բարձր գոռգոռում և քաոսային եղանակով տեղաշարժվում մետրոյի մուտքի մոտ: Պարբերաբար բախումներ են տեղի ունենում:
«Սկզբից խոսում էին, նույնիսկ ծիծաղում, հետո սկսեցին վազել մետրոյի դիմացի ողջ տաևածքով և իրար հարվածներ հասցնել: Անհետացան նույնքան արագ, որքան հավաքվել էին, ոմանք թռան դեղին տաքսիները, որոնք մոտեցան մայթին, մյուսները հեռացան տարբեր կողմերով»,- նշել է ականատեսներից մեկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը