Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես ընդունել է բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործումը կրտսեր ու միջնակարգ դպրոցում արգելող օրենքը:Այս մասին հաղորդում է Mk.ru-ն՝ հղում տալով BFMTV հեռուստաընկերությանը:
Ինչպես հաղորդվում է, 2017 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախընտրական արշավում հանդես էր եկել բոլոր դպրոցներում բջջային հեռախոսներն արգելելու նախաձեռնությամբ: Ֆրանսիայի մի շարք ուսումնական հաստատություններում արդեն գործում է բջջային հեռախոսներ օգտագործելու արգելքը:
Ի դեպ, չեն լինի ոչ մի երկակի ստանդարտներ. ուսուցիչները ևս չեն կարող օգտվել հեռախոսներից, եթե ոչ միայն մանկավարժական նպատակներով: Սպասվում է, որ նոր պրակտիկան տարածում կգտնի արդեն աշնանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը