30 07 2018

Ձևավորվել է ՀՌԱՀ անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովը

Ձևավորվել է ՀՌԱՀ անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է ընդունել ձևավորել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողով:

Հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության, մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ 43-Ա որոշմամբ և հիմք ընդունելով 18.07.2018թ-ի թիվ ՆԽ-1752-2018, 29.06.2018թ-ի թիվ 01/23/7748-18, 18.07.2018թ-ի թիվ 01/2.1/4602-18, 14.07.2018թ-ի թիվ 22 գրությունները և16.07.2018թ-ի համաձայնությունը որոշել է ձևավորել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով:

1.Համլետ Գասպարյան

2.Հովհաննես Հովհաննիսյան

3.Նազենի Ղարիբյան

4.Սաթիկ Սեյրանյան

5.Լևոն Բարսեղյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ