27 03 2020

22 մլն դրամ՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհներին

22 մլն դրամ՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհներին

Նիկոլ Փաշինյանը մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման հավելվածի 38-րդ կետը՝

1. Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհային մրցույթի իրականացման նպատակով ստեղծել Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 22 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11005 գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից: Ընդ որում, մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր կազմակերպությանը տրամադրվող ֆինանսավորման չափը կազմում է առաջին տեղի համար 10 մլն դրամ, երկրորդ տեղի համար` 5 մլն դրամ, երրորդ տեղի համար` 3 մլն դրամ, չորրորդ տեղի համար` 2 մլն դրամ, հինգերորդ տեղի համար` 2 մլն դրամ:

3. Մրցութային հանձնաժողովին՝ ընդունել ի գիտություն, որ`

1) մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 7 օր առաջ.

2) մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հարցաթերթիկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ