30 07 2018

Զինված հարձակում Երևանում. թալանել են բուքմեյքերական կետը

Զինված հարձակում Երևանում. թալանել են բուքմեյքերական կետը

Այսօր՝ հուլիսի 30-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը գլխարկով, բժշկական դիմակով դեմքը փակած, զենքի նմանվող առարկայով մտել է նշված բուքմեյքերական կենտրոն և զենքը պահելով օպերատոր, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ա. Հ.-ի վրա՝ սպանության սպառնալիք տալով նրա հասցեին, հափշտակել է նրա մոտ եղած ողջ գումարն ու դիմել փախուստի։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի և 235 հդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Shamshyan.com-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ