19 07 2018

Որոշ բուհեր աշխատակիցներին ուղղորդել են հաշիվներ բացել կոնկրետ բանկերում. ԿԳՆ

Որոշ բուհեր աշխատակիցներին ուղղորդել են հաշիվներ բացել կոնկրետ բանկերում. ԿԳՆ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ է արել զերծ մնալ աշխատակիցներին որոշակի բանկեր ուղղորդելուց:

«Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից: Շնորհակալություն համագործակցության համար»,- գրել է նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ