02 08 2024

Հայաստանի ԲՈՒՀ-երում չի լրացվել 259 անվճար և 5912 վճարովի տեղ

Հայաստանի ԲՈՒՀ-երում չի լրացվել 259 անվճար և 5912 վճարովի տեղ

«Փաստինֆո»-ն գրում է.

Բուհական միասնական քննությունների լրացուցիչ փուլի արդյունքում անգամ չի հաջողվել լրացնել բոլոր տեղերը, անգամ անվճարի համար կան թափուր մնացած տեղեր։

Այսպես՝ հիմնական մրցույթով ընդունվել է 7515 դիմորդ, որից 1504-ը՝ պետպատվեր, այն է՝ անվճար, իսկ 6011-ը՝ վճարովի: Մրցույթից դուրս է մնացել 2 դրական գնահատականով 1649 դիմորդ:

Մյուս կողմից բուհերում չի լրացվել 259 անվճար և 5912 վճարովի տեղ:

Հուլիսի 20-26-ը լրացուցիչ կամ թափուր տեղերի համար կատարվել է մրցույթի հայտագրում, որին դիմել է վերը նշված 1649 դիմորդից 1300-ը: Եվս 22 հոգու, նախորդ փուլում մասնագիտություն և բուհ չհայտագրած և փաստորեն, մրցույթին չմասնակցած, թույլ է տրվել մասնակցել լրացուցիչ մրցույթին: Նրանցից 17-ն ընդունվել է: Ընդհանուր առմամբ, 259 անվճար տեղից զբաղեցվել է 43-ը, վճարովի 5912-ից՝ 1109-ը:

Մրցույթի երկու փուլերի արդյունքում կառավարության հատկացրած անվճար 1766 տեղից չլրացված է մնում 216-ը, վճարովի 11343-ից՝ 4810-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ