Հայտնաբերվել և ազատվել է «Օռլովսկայա նիվա» ագրոլոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդաղովը, ով, հիշեցնենք, հուլիսի 10-ին առևանգվել էր անհայտ անձանց կողմից: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Քննչական կոմիտեի Օռլովի շրջանի վարչությունը:
«Հայազգի գործարարին հայտնաբերել հաջողվել է Տուլա շրջանում իրականացված հատուկ օպերացիայի շնորհիվ: Այժմ Բուդաղովի կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: Ձերբակալվել են առևանգմանը մասնակցած անձինք: Հետաքննչական օպերատիվ խումբը շարունակում է աշխատել այն վայրում, որտեղ հանցագործները պահում էին Բուդաղովին»,- նշել են քննչական կոմիտեի վարչությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը