13 07 2018

Հավելագրում և չարաշահում չի եղել՝ որ կողմից էլ նայես. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն. «Հայկական ժամանակ»

Հավելագրում և չարաշահում չի եղել՝ որ կողմից էլ նայես. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն. «Հայկական ժամանակ»

Վերջին օրերին լուրեր են տարածվում, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը: Որոշ լուրերի համաձայն էլ՝ պաշտոնանկությունն ընդամենը ժամանակի խնդիր է: Ավելի վաղ անդրադարձել ենք, որ առողջապահության նախարարությունն իր ենթակայությամբ գործող այս հիմնարկում ուսումնասիրություններ է սկսել՝ նպատակ ունենալով պարզել, թե որքան արդյունավետ են ծախսվել 2016, 2017, 2018 թվականներին հատկացված պետական պատվերի գումարները:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի հետ Armtimes.com-ի բլից-հարցազրույցը ներկայացնում ենք ստորև: Մինասյանն, ի դեպ, Սերժ Սարգսյանի խնամին է, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հայրը:

- Պարոն Մինասյան, լուրեր են պտտվում, որ ձեզ կա՛մ ազատել են զբաղեցրած պաշտոնից, կա՛մ պատրաստվում են դա անել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այդպիսի բան չկա:

- Ձեր ղեկավարած բուժհաստատությունում ուսումնասիրություններ էին սկսվել: Դրանք դեռ չեն ավարտվել, ճի՞շտ է:

- Ընթացքում են: Կարծեմ մինչեւ օգոստոսի 25-ը ժամկետ կա:

- Լուրեր կան, որ մեկ միլիոն դրամի չարաշահում է հայտնաբերվել: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

- Ուսումնասիրությունները դեռ ընթացքում են: Առայժմ ոչ մի բան ապացուցված չէ: Տարբեր կարծիքներ կան: Իմ կարծիքով՝ այդպիսի բան չկա:

- Այսինքն՝ այնպիսի իրավիճակ է, որ նայած՝ ո՞ր կողմից նայել հարցին:  

- Որ կողմից էլ նայես, այդտեղ չարաշահում չկա: Ոչ էլ՝ հավելագրում: Հիվանդները եղել են, բուժվել են, գնացել են:

Ամբողջությամբ կարդացեք Armtimes.com-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ