Արտահիվանդանոցային դժվարամատչելի հետազոտությունների մասով ուռուցքաբանական չարորակ ախտորոշում ունեցող հիվանդների համար որևէ առավելություն սահմանված չէ: Այս մասին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կարգի փոփոխությունների մասին ասուլիսում հայտարարեց Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը:
«Եթե ունենանք համապատասխան ֆինանսական հնարավորություններ առաջին առաջնահերթություններից մեկը, որ տալու ենք, դա լինելու է հենց ուռուցքաբանական ախտորոշում ունեցող հիվանդների արտահիվանդանոցային դժվարամատչելի հետազոտությունների իրականացումը»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը