12 07 2018

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի սթափության կոչը՝ Արսեն Թորոսյանին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի սթափության կոչը՝ Արսեն Թորոսյանին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ պահանջում են դադարեցնել հիվանդանոցի դեմ սկսված արշավը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը:

Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ: Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին:

Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ