10 07 2018

Կործանիչների համալրում՝ Հայաստանում ռուսական ավիաբազայում

Կործանիչների համալրում՝ Հայաստանում ռուսական ավիաբազայում

«Էրեբունի» ռուսական ավիացիոն ավիաբազան համալրվել է չորրորդ սերնդի երկու բազմանպատակային թեթև ճակատային «ՄիԳ-29» կործանիչներով: Այս մասին տեղեկացնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Արդիականացումից հետո ռուսական ավիաբազային թողնված «ՄիԳ-29» օդանավերը թույլ են տալիս օդային սահմանները հուսալիորեն պաշտպանել ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում և կանոնավոր կերպով ուսումնական թռիչքներ կատարել միավորման մարտական պատրաստության նորմատիվային ծրագրերով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միավորման ինժեներատեխնիկական կազմը մեկ ամսվա ընթացքում կկատարի օդանավերի հավաքումը և դրանք շարք մտցնելը, որից հետո օդանավակայանում կհատկացվեն հատուկ սարքավորված կայանատեղիներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ