10 07 2023

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ հուլիսի 10-ին` ժամը 01:15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր, 1963թվականին ծնված Ամալյա Պ-ի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Ոստիկանության փոխանցմամբ, օդանավակայան է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստաթղթերը հանձնվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ