ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյանն իր էջում հրապարակել է թիվ 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը, որը նա հայ զինվորին է հասցեագրել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ։
Նամակը, հայտնաբերվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը՝ առաջնագծի համար նախատեսված օգնության մեջ։
Նամակի լուսանկարին որպես մեկնաբանություն, Փաշինյանը գրում է. «Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր և իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։
Դուխո՛վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով...»:
Հիշեցնենք՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։
Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդ է հայտնաբերվել կամ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը