12 06 2018

Ադրբեջանցիները՝ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Գյուննութում



ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Գյուննութի գերեզմաններ ադրբեջանցիների այցի տեսանյութը։ «Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,- գրում է Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Հայկական կողմը, մարդասիրական նորմերից ելնելով, թույլատրել էր։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ