Հայկ Կոստանյանը, ով մինչ այս կատարում էր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները, այսօր պաշտոնապես նշանակվել է այդ պաշտոնին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան կարգադրությամբ 10.11.2023-ին նշանակվել եմ քաղաքապետի մամուլի քարտուղար»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը