08 06 2018

Հրավառության հարցը՝ կառավարության անդամների թեժ քննարկման պատճառ



Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց հրավառությունների խնդիրը՝ ահազանգելով, որ ուշ ժամին խանգարում են մարդկանց հանգիստը:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, թե դա դժվար բացահայտվող խախտում է, քանի որ հրավառություն անողները «կրակում-փախչում» են:

 Խոսակցությանը խառնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և քննարկումը ստացվեց թեժ:

Այնուհետև Վալերի Օսիպյանը ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ և հանձնարարել խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ