23 05 2018

Արմեն Սարգսյանի պարը՝ ցուցարարների հետ



Հայաստան նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 23-ին հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» ակցիայի մասնակիցներին, զրուցեց, ինչպես նաև նրանց հետ ազգագրական պարեր պարեց:

«Եթե միայն Ամուլսարը լիներ, ես կգայի, կասեի՝ եկեք բոլորով միասին այդ հարցը լուծենք, սակայն մեր բնապահպանական խնդիրները շատ մեծ են և ուսումնասիրության ենթակա են»,- բնապահպաններին ասաց նախագահը:

Արմեն Սարգսյանը նաև ասաց, թե իր ընտանիքը մեկ դոլարի շահ չունի Ամուլսարի հանքից: «Եղել եմ անկախ տնօրեն ընդամենը մի քանի ամիս, որն ունեցել է մի քանի նպատակ: Դա 5 տարի առաջ է եղել, ես եղել եմ տնօրենների խորհրդի անդամ, հետո հրաժարվել եմ այդ պաշտոնից և դրանից հետո «Լիդիանի» հետ որևէ կապ չեմ ունեցել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ