19 05 2018

Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 250 անգամ

Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 250 անգամ

Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ): ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ