28 04 2018

Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են

Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են

Ապրիլի 28-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը և լուծման ուղիները»,- գրել է Փաշինյանն իր էջում:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին նախատեսված հանդիպումը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի չունեցավ: Փոխարենը Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մամլո ասուլիսով, որին հետևեց ավտոերթ դեպի Գյումրի: Իսկ ապրիլի 28-ին նախատեսված է ավտոերթ Իջևան և Վանաձոր քաղաքներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ