Համացանցում է հայտնվել տեսանյութ, թե ինչպես Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թիկնապահներն ուղեկցում են պետության ղեկավարի ավտոմեքենան կողքից ու հետևից վազելով:
Խաղաղության միջկորեական գագաթնաժողովից հետո 12 թիկնապահ ուղեկցում է Կիմ Չեն Ընի ավտոմեքենային տարածքից հեռանալիս:
Հիշեցնենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները պատմական հանդիպում են ունեցել՝ խոստանալով վերջ դնել բազմամյա պատերազմին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը