Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Շաբաթ օրը Տավուշի մարզ էինք գնացել։ Ընթացքում պարզ դարձավ, որ այդ օրը Նիկոլն էլ որոշել է գնալ Նոյեմբերյան։
Ամբողջ ճանապարհին հարյուրավոր ոստիկաններ էին, պարեկային մեքենաներ։ Մի շուխուռ, մի ղալմաղալ... Կանգառներից մեկում մի մեծ ավտոբուս եկավ՝ լցված Նիկոլի թիկնապահներով։ Հայաստանի բոլոր ղեկավարների ավտոշարասյուները տեսել եմ, Դեմիրճյանի ՀԿԿ առաջին քարտուղար եղած ժամանակներից սկսած, նման խայտառակություն երբևէ չի եղել»։
Նշենք, որ Yerevan.Today-ը շաբաթ օրը՝ օգոստոսի 3-ին, հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է Փաշինյանը մոտ երկու տասնյակ ամենագնացներից կազմված շարասյունով մեկնել Տավուշ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը