Մադրիդի ինքնավար համայնքի կառավարության նախագահ Կրիստինա Սիֆուենտեսը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Okdiario էլեկտրոնային թերթը Սիֆուենտեսին մեղադրել էր 2011 թվականին սուպերմարկետից 40 եվրոյի երկու քսուք գողանալու համար: Հրապարակված տեսանյութում սուպերմարկետի աշխատակիցը կնոջն ուղեկցում է առանձին սենյակ և նրա պայուսակից վերցնում է գողացված ապրանքը: Նա մոտ 45 րոպե ձերբակալված է մնացել:
Նրա անվան հետ այլ սկանդալ ևս կապվում է. El Diario կայքն էլ մեղադրում է խաբեության ճանապարհով Իսպանիայի համալսարաններից մեկում մագիստրոսի աստիճան ստանալու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը