Ապրիլի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյունի վերաբերյալ տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել ոստիկանությունը:
Հիշեցնենք՝ պայթել էր վաճառասեղանի տակ գտնվող գլանանոթը, ինչի հետևանքով 8 քաղաքացի վնասվածք էր ստացել:
Նշանակվել են պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական և այլ փորձաքննություններ։ Հարուցվել է քրեական գործ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը