Մոսկվայի «Աֆիմոլ» առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել՝ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում ծխի պատճառով, հայտնում է ТАСС գործակալությունը: Burger King արագ սննդի կետը գտնվում է առևտրի կենտրոնի չորրորդ հարկում: Գործակալության զրուցակիցը նշել է, որ հրշեջները ստուգում են շենքը՝ բռնկման հնարավոր թաքնված օջախների առկայության առնչությամբ: Աղբյուրի տվյալներով՝ ստուգումների արդյունքում բռնկում չի հայտնաբերվել, իսկ ծխի պատճառը եղել է ռեստորանում սննդի պատրաստման գործընթացը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 8 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը