Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբը հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնությամբ:
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անօգտագործելի կենցաղային գույք կամ կոշտ թափոններ, կարող են դրանք թողնել շքամուտքերին կից հատվածներում կամ աղբամանների մոտ, որից հետո համապատասխան ծառայությունները տեղում, օրվա ընթացքում կհավաքագրեն դրանք և կտեղափոխեն աղբավայրեր:
Քաղաքացիները կարող են հաղորդել հասցեները, որտեղ թողել են վերոնշյալ անօգտագործելի իրերն ու կոշտ թափոնները՝ զանգահարելով 098 544 564 հեռախոսահամարով կամ գրելով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը