Մինչ Երևանի բնակիչները բողոքում են աղբահանության ցածր մակարդակից, որոշ փողոցներում՝ աղբահանության բացակայությունից, Երևանի բազմաթիվ փողոցներում էլ աղբամանների մոտ կարելի է այսպիսի տեսարանի հանդիպել։ Եթե անգամ աղբամանները դատարկ են, դրանց կողքին լցված են կենցաղային թափոններ՝ սառնարան, բազմոց, աթոռ, լվացարան, ներքնակ, գորգ և այլն։
Աղբահանություն իրականացնելի հավաքում են աղբամանի մեջի եղածը, առարկաները՝ թողնում և ստացվում է այսպիսի տհաճ տեսարան։ Երբեմն պատահում են մարդիկ, որոնց անգամ այդ՝ դեն նետված իրն է անհրաժեշտ, վերցնում են, մյուս մասը մնում է մի տևական ժամանակ աղբամանի մոտ, մինչև քաղաքապետարանի շրջիկ ծառայությունը նկատի և հեռացնի տարածքից։
Քաղաքացիների ուղարկած բոլոր լուսանկարները Աջափնյակ վարչական շրջանից են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը