15 03 2018

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Մաշտոց-Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հատվածում՝ Թումանյանից դեպի Սայաթ-Նովա երթևեկության ուղղության տեղամասում, կավելացվի ևս մեկ երթևեկելի գոտի, որի շնորհիվ աջ եզրային 1-ին գոտիով աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ երթևեկություն աջ ուղղությամբ դեպի Սայաթ-Նովայի պողոտա, իսկ 2-րդ (միայն ուղիղ), 3-րդ (ուղիղ և ձախ) և 4-րդ (միայն ձախ) գոտիներով երթևեկությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշանների միջոցով՝ ինչպես նախկինում:

Աջ եզրային 1-ին գոտիով անընդհատ դեպի Սայաթ-Նովայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին ոստիկանությունը հորդորում է լինել առավել ուշադիր և ճանապարհը զիջել Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաները հատող հետիոտնին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ