10 03 2018

Տեսանյութ՝ աղբով ողողված օվկիանոսի մասին



Բրիտանացի ջրասուզորդ Ռիչ Հորները YouTube-ում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են օվկիանոսի ջրերը ողողվել պլաստիկ շշերվ:

Տեսանյութը, ըստ The Guardian-ի, նկարվել է Ինդոնեզիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Բալի կղզու ափերի մոտ: 

Տղամարդը լողում է օվկիանոսում և ստիպված է լինում ամեն վայրկյան ճեղքել աղբն ու պլաստիկե իրերը:

Ինդոնեզիան օրական արտադրում է 130.000 տոննա պլաստիկ ու պինդ աղբ, որի մեծ մասը հայտնվում է ջրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ