Մարտի 2-ին` ժամը 02:12-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ստորգետնյա հանքում կան տուժած աշխատակիցներ, որոնց հանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել լեռնափրկարարական ջոկատը։
Փրկարարները «Շահումյանի» հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Մ.-ին, 1970 թ. ծնված Կ. Կ.-ին, 1964 թ. ծնված Պ. Ա.-ին և ջոկատի հատուկ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել նրանց Կապանի ԲԿ:
Բժշկական կենտրոնում պարզվել է, որ Ա. Մ.-ն մահացել է, իսկ մյուս 2 տուժածների մոտ ախտորոշվել է էկզոգեն թունավորում, նրանց առողջական վիճակը միջին ծանրության է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը