Վլադիմիր Պուտինը «Россия 1» հեռուստաալիքի հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին պատմել է Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքման հեռանկարների մասին։ Այս մասին հաղորդում է Риа новосты-ն։
ՌԴ ղեկավարը նշել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել մեկուկես-երկու ամսում, եթե ավարտվեն Կիևի հովանավորչական գումարներն ու զինամթերքը։
Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել նշանակել բանակցողներ Վլադիմիր Զելենսկու հետ երկխոսության համար։
Պուտինի խոսքով, եթե Ուկրաինան ցանկանում է չեղարկել Ռուսաստանի հետ բանակցություններն արգելող հրամանագիրը, ապա նրանք օրինական ճանապարհ կգտնենը, դա կարող է անել Ռադայի նախագահը։
«Բանակցել հնարավոր է ցանկացածի հետ, միայն իր ոչ լեգիտիմության պատճառով Վլադիմիր Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Ռուսաստանը կնշանակի մարդկանց, ովքեր կբանակցեն Զելենսկու հետ, եթե նա ցանկանա մասնակցել դրանց»,-ասել նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը