13 01 2025

Մոսկվան և Թեհրանը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն

Մոսկվան և Թեհրանը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն

Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ներառում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները, ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ IRNA-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ներառում է 47 հոդված։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Մոսկվա՝ ստորագրելու Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Համաձայնագրի մշակման գործընթացը սկսվել է դեռևս 2014թ.։

Ինչպես «Կոմերսանտ»-ին հայտնել է իրանական դիվանագիտական աղբյուրը, համաձայնագրի կարևոր մասը կկազմեն առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև «գործընկերությունը՝ պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցերում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ