Civilnet-ը այս դարի բացահայտումը արել է չունենալով ծրագիրն իրականացրած հիմնադրամի 2024 թվականի ֆինանսավորողների ցանկը։ Ասում են ցավոք չունենք այդ ցանկը, բայց փոխարենը ունենք 2022-2023 թվականների ֆինանսավորողների ցանկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան ՝ջում գրել է Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին՝ անդրադառնալով նրան, որ Civilnet-ը փաստերի ստուգում իրականացնելով գրել է, որ Ադրբեջանը չի ֆինանսավորել արցախցի երեխաների Հունգարիայում ճամբար մեկնելը:
«Մի քանի օր առաջ Փաստ օրաթերթը գրում է, «…մեծացնում են անհանգստությունները տարածվող տեղեկությունները, որ նշյալ ծրագիրն իրականացնող հիմնադրամներում որոշակի ֆինանսական ներգրավվածություն ունի նաև Ադրբեջանը»,- գրել էր օրաթերթը՝ անդրադառնալով արցախցի երեխաների Հունգարիա հրավիրելու ծրագրին։ Տեղեկատվությունը արտատպել էին News.am, Yerkir.am, Aysor.am, Antifake.am, Politik.am, Shamshyan.com, Oragir.News, 24news.am և այլ լրատվական կայքերը։
Ֆեյսբուքի գործընկեր Civilnet-ը «փաստերի ստուգում» իրականացրել «պարզել» է, որ 2024 թվականին իրականացված այս ծրագիրը չի ֆինանսավորել/համաֆինանսավորել Ադրբեջանը կամ այդ պետության հետ փոխկապակցված ընկերություն կամ անհատ։
Civilnet-ը այս դարի բացահայտումը արել է չունենալով ծրագիրն իրականացրած հիմնադրամի 2024 թվականի ֆինանսավորողների ցանկը։ Ասում են ցավոք չունենք այդ ցանկը, բայց փոխարենը ունենք 2022-2023 թվականների ֆինանսավորողների ցանկը։
Դանիել Իոաննիսյանի հացին վայիս եղած Civilnet-ին իհարկե չի հետաքրքրել, որ 2024-ի նվիրատուների ցանկը երբ հրապարակվի կարող է պարզվի, որ մի ստուգող էլ իր փաստեր ստուգողների համար է պետք, բայց դա կարևոր չէ, կարևորը այն է, որ հիմա նաղդով վնասել են մեր ֆեյսբուքյան էջերին»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը