16 09 2024

Չկա համերաշխություն՝ առանց հոգևոր, բարոյական ու գաղափարական ընդհանրության․ Արշակ սրբազան



Կենդանի Աստծու պաշտանմունքը փոխարինվում է մարդկանց հանդեպ երկրպագությամբ, հոգին խոնարհեցվում է մարմնի առջև, ինքնությունը զոհաբերվում է բարեկեցությանը,ազատությունը՝ դարձվում պատրվակ ամենաթողության, և աթոռապաշտությունը անփույթ ու անարվեստ ձեռնածությամբ փաթեթավորվում հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ: Սա չէ Խաչի պարծանքը, սա չէ Խաչի ճանապարհը: Խաչվերացի տոնի առթիվ իր քարոզում հայտարարեց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Մենք կոչված ենք համերաշխության, կոչված ենք միաբանության, բայց այնպիսի համերաշխության ու միաբանության, որի ամրոցի աշտարակներին ծաղկում է  Խաչը և երկրպագվում Խաչյալը: Չկա համերաշխություն՝ առանց հոգևոր, բարոյական ու գաղափարական ընդհանրության: Երբ Համերաշխությունն ու Միաբանությունը նոսրանում են և սերը ցամաքում, ծնվում է Հանդուրժողականությունը․ մի բան, որ անսեռ է և անգույն, Հանդուրժողականությունը, որ եղբայրն է Անտարբերության, բայց անպատկառ համառությամբ ձգտում է բազմել Սիրո գահավորակին»,- նշեց Արշակ սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ