Չկա Խաչ՝ չկա Քրիստոնեություն, չկա Խաչի ճանապարհ՝ չկա քրիստոնեական կյանք․ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Խաչվերացի տոնի առթիվ քարոզում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Նա նշեց․ «Այո, անհաղորդ մարդկանց տարօրինակ է թվում Քրիստոնյաների Խաչի պարծանքը։ Արդարև՛, տարօրինակ կթվա, եթե Տիրոջ խաչելության և մահվան պատկերները հասկացվեն որպես պատմական լեգենդի դրամատիկ դրվագաշարեր, մինչդեռ Խաչը այն ամենն է, ինչ բնութագրում է Քրիստոնեությանը: Խաչն ամբողջացնում է Աստծո Որդու անմեկնելի զոհաբերությունը հանուն մարդկության: Սուրբ Խաչն Աստվածորդու տառապանքն է, Նրա չարչարանքները, Նրա կրած կամավոր զրկանքներն ու նվաստացումները, Նրա մահը և, վերջապես, Նրա Հարությունը:
Այսպես է, որ Քրիստոնյայի կյանքը Խաչի ճամփորդություն է, Քրիստոնյայի կյանքը անհոգնաբեկ նմանություն է Քրիստոսի կերպարին: Չկա Խաչ՝ չկա Քրիստոնեություն, չկա Խաչի ճանապարհ՝ չկա քրիստոնեական կյանք»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը